«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Ասում են...

Ասում են...
26.12.2017 | 10:13

...թե «Ելքի» կողմից նախագահի թեկնածության հարցով «Ծառուկյան» դաշինքին դիմելու քայլը հատուկ քաղտեխնոլոգիա է` դաշինքին պատին դեմ տալու համար: Պատճառն այն է, որ իշխանությունը փորձում է ԲՀԿ-ից «լուրջ» ընդդիմություն կերտել, գումարած` ապրիլին սպասվող վարչապետական ընտրությունների քվեարկության ժամանակ դաշինքի դերակատարարությունը:

«Ելքը» գիտի, որ Արտակ Զեյնալյանի թեկնածությունը «Ծառուկյան» դաշինքը չի պաշտպանելու, և ինքը հնարավորություն է ունենալու թիրախավորելու ԲՀԿ-ին, արձանագրմամբ, որ այն ոչ միայն ընդդիմություն չէ, այլև քաղաքական ոչ ազնիվ խաղացող է, որովհետև իրենք առաջադրել են մաքուր, գրագետ, ինտրիգներից հեռու, պատերազմի բովով անցած, ոտքը պատերազմի դաշտում թողած մտավորական թեկնածու, իսկ ԲՀԿ-ն չի պաշտպանում նման արժանավոր թեկնածուին։ Փաստորեն, գնդակը ԲՀԿ-ի դաշտում է, սակայն նախագահականից Գագիկ Ծառուկյանին դեռ չեն ասել` ինչ անել: Բանն այն է, որ, լուսաբացից մինչ ուշ գիշեր, Գագիկ Ծառուկյանը որտեղ նստում-վեր է կենում, մեկ նախադասություն է կրկնում. «Նախագահը ոնց ասի»:

Դիտվել է՝ 12507

Մեկնաբանություններ